Բաժին. Կրիպտո

Ռոբերտ Կիյոսակի. 2025թ.-ին բիթքոինի գինը կհասնի 500,000 դոլարի

Հայտնի գրող և «Հարուստ հայր, աղքատ հայր» գրքի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին հերթական անգամ կրկնել է իր մտահոգությունը գալիք տնտեսական փլուզման մասին՝ կոչ անելով գնել կրիպտարժույթներ։

«Մոտենում է նոր տնտեսական ճգնաժամ, սպասվում է հսկայական փլուզում։ ՊԴՀ-ն ստիպված է լինելու տպել միլիարդավոր «կեղծ» դոլարներ։ 2025թ.-ին ոսկին կարժենա 5,000 դոլար, արծաթը՝ 500 դոլար, իսկ բիթքոինը՝ 500,000 դոլար», – գրել է Կիյոսակին Թվիթերում։

Կիոսակին կարծում է, որ դոլարի նկատմամբ հավատը կկորի։ Ոսկին և արծաթը նա անվանել է «աստվածների դրամներ», իսկ բիթքոինը՝ «մարդկանց համար դոլար»։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share