Բաժին. Կրիպտո

WSJ. կարգավորող մարմինների ճնշումների պատճառով բանկեր / կրիպտո հարաբերությունները հարցականի տակ են

Բանկերը դադարեցնում են համագործակցությունը կրիպտո-ընկերությունների հետ՝ մտահոգություն ունենալով ճնշումների ենթարկվել կարգավորող մարմինների կողմից, որոնք սպառնում են տարանջատել թվային ակտիվները ավանդական ֆինանսական համակարգից։ Կարգավորող մարմինները առավել մտահոգ են FTX կրիպտոբորսայի փլուզումից հետո։

Ամերիկյան Wall Street Journal հայտնի պարբերականը տեղեկացնում է, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն երկրի բանկային համակարգում հակված են դադարեցնել համագործակցությունն այն կրիպտո-ընկերությունների հետ, որոնց գործունեությամբ հետաքրքրված է SEC-ը (ԱՄՆ ֆինանսական կարգավորման մարմին)։

Նյու-Յորքյան Metropolitan Commercial Bank-ը ամբողջովին դադարեցրել է թվային ակտիվների բիզնես ուղղությունը։ Signature Bank-ը դադարեցրել է համագործակցությունը Binance-ի միջազգային բիզնեսի հետ։

Կրիպտոհարթակները մեծապես կախված են ավանդական ֆինանսական համակարգից, առանց որոնց չեն կարող իրականացնել կրիպտո-դոլար գործառնություններ։ Signature Bank-ի ղեկավար Սքոթ Շեյը նշել է, որ դժվար է բիզնես անել, երբ չունես բանկային հաշիվ։

Signature Bank-ի կողմից կրիպտո նախագծերից հրաժարումը ամենամեծ հարվածն է ոլորտին։ 2022թ.-ի սկզբին բանկի 109 մլրդ դոլար դեպոզիտների 27% բաժին էր ընկնում կրիպտոնախագծերին։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share