Բաժին. Կրիպտո

SVB-ի վերակազմավորման ֆոնին՝ Նուրիել Ռուբինին կանխատեսել է կրիպտոբորսաների «ոչնչացում»

Տնտեսագիտության պրոֆեսոր և բիթքոյնի քննադատ Նուրիել Ռուբինին զուգահեռներ է անցկացրել վերակազմավորված Silicon Valley Bank-ի (SVB) և կրիպտոարժույթների առևտրային հարթակների միջև:

«Եթե SVB-ի նման բանկը կարող է սնանկանալ 1 օրում, ապա դա ավելի արագ տեղի կունենա կրիպտո արդյունաբերության ցանկացած բորսայի կամ «ֆինանսական սխեմայի» դեպքում: Դրանք նման են՝ հսկայական անհամապատասխանություն մարման ժամկետների (ակտիվների և պարտավորությունների) և անորակ ակտիվների միջև, իրացվելիության/կապիտալի բացակայություն, ավանդների ապահովագրություն և վերջին ատյանի վարկատուին դիմելու հնարավորություն՝ ինչպես իրական բանկերի դեպքում: Այսպիսով, կրիպտոաշխարհը համակարգային փլուզման ճանապարհին է»,- գրել է փորձագետը։

Ռուբինին չի հստակեցրել, թե որ ընկերություններին է սպասվում նմանատիպ ճակատագիր։

Ավելի վաղ ԱՄՆ բանկային հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին՝ ոլորտի որոշ մասնակիցներ մտահոգություն էին հայտնել թվային ակտիվներով զբաղվող ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2020թ. տնտեսագետը վստահություն էր հայտնել, որ Ջո Բայդենի վարչակազմը կբախվի «կրիպտոաղբանոցի հետ»։

Մինչ այս Ռուբինին բիթքոյնի նկատմամբ «կրիպտոարժույթ» տերմինի կիրառումն անվանել էր «հասկացությունների փոխարինում»:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share