Բաժին. Կրիպտո

Հնդկաստանը և ԱՄԷ-ն կհամագործակցեն CBDC-ների մշակման ուղղությամբ

Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները համատեղ փորձնական ծրագրեր կանցկացնեն կենտրոնական բանկի թվային արժույթների կամ CBDC-ների վերաբերյալ, ասվում է չորեքշաբթի հայտարարության մեջ:

Հնդկաստանի Պահուստային բանկը և Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկը Աբու Դաբիում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ուսումնասիրելու երկու երկրների CBDC-ների միջև փոխգործունակությունը:

Բանկերը նաև «համատեղ կիրականացնեն CBDC երկկողմանի կամրջի հայեցակարգի ապացույցը (PoC – Proof of Concept) և փորձնական տարբերակները՝ հեշտացնելու CBDC փոխանցումների և առևտրի անդրսահմանային գործարքները», ասվում է հայտարարության մեջ:

Հնդկաստանի Պահուստային բանկը կսկսի փորձարկել իր մանրածախ կենտրոնական բանկի թվային արժույթը (CBDC)` թվային ռուփին 15 քաղաքներում, ինչպիսիք են Մումբայը, Նյու Դելին, Բենգալուրուն և Բհուբանեսվարը՝ 4 բանկերի նախնական մասնակցությամբ: Հնդկաստանը կանխատեսում է հասնել ավելի քան 50,000 հաճախորդների և 10,000 վաճառողների և հույս ունի թվային արժույթը գործարկել մինչև տարեվերջ:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share