Բաժին. Կրիպտո

GPT-4-ը խոցելիություն է հայտնաբերել Ethereum-ի սմարթ պայմանագրում

Coinbase-ի գործադիր տնօրեն Քոնոր Գրոգանը փորձարկել է OpenAI GPT-4 լեզվի մոդելը՝ նրա միջոցով ստուգելով Ethereum-ի վրա հիմնված հավելվածի սմարթ պայմանագիր: Ալգորիթմը բացահայտել է սմարթ պայմանագրի կիրառման ոլորտները և հայտնաբերել անվտանգության մի քանի խոցելիություն:

2018թ. հաքերները կոտրել են այս պայմանագիրը՝ օգտագործելով AI մոդելի կողմից մատնանշված խոցելիությունը:

Գրոգանը վստահ է, որ, ի վերջո, արհեստական ​​բանականությունը կօգնի սմարթ պայմանագրերը դարձնել ավելի անվտանգ և դրանք ավելի հեշտությամբ ստեղծել: Սա կլուծի տեխնոլոգիայի զանգվածային կիրառմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից երկուսը, հավելել է նա։

Մարտին OpenAI-ը ներկայացրեց մեծ բազմամոդալ GPT-4 մոդել:

2022թ. դեկտեմբերին Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը փորձարկեց ChatGPT-ն և հայտարարեց, որ AI-ն չի կարողանա մոտ ապագայում փոխարինել ծրագրավորողներին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share