Բաժին. Կրիպտո

CBDC-ի նկատմամբ հետաքրքրությունը Նիգերիայում աճում է կանխիկի պակասի պատճառով

Բարձր գնաճի պայմաններում Նիգերիայի Բանկի որոշումը հին թղթադրամները փոխարինել նոր, ավելի բարձր արժեքներով, հանգեցրել է կանխիկի պակասի և CBDC գործարքների ավելացման: Այդ մասին գրում է Bloomberg-ը։

2022թ․ հոկտեմբերից թվային նաիրայով (eNaira) գործարքների ծավալն աճել է 63%-ով՝ հասնելով 22 մլրդ eNaira-ի (մոտ 47,7 մլն դոլար), իսկ բաց դրամապանակների թիվը՝ ավելի քան 12 անգամ՝ հասնելով 13 մլն eNaira-ի։

Նիգերիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Գոդվին Էմֆիելենը նշել է, թե դրամավարկային բարեփոխումը նպաստեց շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի կրճատմանը 3,2 տրլն NGN-ից մինչև 1 տրլն NGN՝ ավելի քան 10 մլրդ eNaira-ի թողարկմամբ (3,4 մլրդ-ի քոյն շրջանառության մեջ):

Կառավարության նախաձեռնությունները և սոցիալական ծրագրերը նույնպես նպաստեցին CBDC լսարանի աճին: «eNaira-ն դարձել է էլեկտրոնային վճարումների նախընտրելի ալիքը ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու համար», – բացատրեց Էմեֆիլեն:

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերին Նիգերիայի իշխանությունները սահմանել են դուրսբերման սահմանափակումներ՝ որպես անկանխիկ այլընտրանքների խթանման և CBDC-ի օգտագործման տարածման հնարավորություն:

ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամ) ավելի վաղ նախազգուշացրել էր, որ թվային նաիրան կարող է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկեր առաջացնել: Կազմակերպության փորձագետները նմանատիպ սպառնալիքներ են տեսել CBDC-ի անդրսահմանային կիրառման մեջ:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share