Բաժին. Կրիպտո

2022թ.-ին եվրոպական Web3 ստարտափները ներգրավել են ռեկորդային 5.7 մլրդ դոլար

Եվրոպական Web3 ստարտափները 2022-ին ստացել են ռեկորդային 5.7 միլիարդ դոլար վենչուրային ներդրում: Այս մասին ասվում է RockawayX-ի զեկույցում:

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին այս ցուցանիշը կազմում էր 5 միլիարդ դոլար։

Ներդրումային ցիկլը գագաթնակետին է հասել 2022-ի երկրորդ եռամսյակում և կտրուկ նվազել 2023-ի առաջին եռամսյակում։

«Եվրոպայում արդեն կան բազմաթիվ կրիպտո ստարտափներ և դրանց զարգացման լավագույն էկոհամակարգը: Եթե ​​ԱՄՆ-ի կապիտալը կենտրոնանա Եվրոպայում, ապա տեղական ընկերությունները կկարողանան ֆինանսավորում ներգրավել ավելի ուշ փուլում»,- ասել է RockawayX-ի գործադիր տնօրեն Վիկտոր Ֆիշերը:

Ամենամեծ ներդրումային փուլերն են.

  • Copper` 181 միլիոն դոլար,
  • SEBA Bank` 120 միլիոն դոլար,
  • Safe` 100 միլիոն դոլար,
  • Aztec` 100 միլիոն դոլար,
  • BSB Group` 60 միլիոն դոլար,
  • Celestia` 55 միլիոն դոլար:

Տարեսկզբին եվրոպական ներդրումները զգալիորեն նվազել են։ Հունվարին վենչուրային կապիտալի ներհոսքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է գրեթե 91%-ով։

Նաև ներդրողները սկսել են հրաժարվել կենտրոնացված նախագծերից, հատկապես FTX-ի փլուզումից հետո: Այժմ նրանք նախընտրում են վաղ փուլի ներդրումներ անել Web3-ում՝ ներառյալ DEX-ը:

Հիշեցնենք, որ  մարտի 11-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում կրիպտոֆոնդերն արձանագրել են 95 միլիոն դոլարի արտահոսք՝ մեկ շաբաթ առաջ ռեկորդային 255 միլիոն դոլարից հետո:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share