Բաժին. Կրիպտո

ԱՄԷ Կենտրոնական բանկը ստորագրել է CBDC ռազմավարության համաձայնագիր

ԱՄԷ Կենտրոնական բանկը (CBUAE) մոտենում է իր CBDC-ի՝ թվային դիրհամի ամբողջական գործարկմանը ներքին և միջսահմանային վճարումների համար:

Ըստ մարտի 23-ի հայտարարության, CBUAE-ն պայմանագիր է ստորագրել Աբու Դաբիի G42 Cloud և թվային ֆինանսական ծառայությունների մատակարար R3-ի հետ, որոնք հանդիսանում են CBDC-ի ներդրման ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների մատակարարները:

Ի հավելումն ներքին և միջսահմանային վճարումների մարտահրավերներին, Կենտրոնական բանկը նշում է, որ դա նաև կօգնի խթանել ֆինանսական ներգրավվածությունը, քանի որ երկիրը պատրաստվում է դառնալ «անկանխիկ հասարակություն»:

CBDC ռազմավարության առաջին փուլը բաղկացած է «mBridge»-ի գործարկումից, որը հեշտացնում է CBDC գործարքները միջազգային առևտրի համար, ինչպես Հնդկաստանի հետ երկկողմանի CBDC կամուրջների կառուցման աշխատանքները, և CBDC ներքին թողարկումը մեծածախ և մանրածախ օգտագործման համար: Այս փուլը նախատեսվում է ավարտել առաջիկա 12-15 ամիսների ընթացքում, ասվում է հայտարարության մեջ։

Մինչ ԱՄԷ-ն ձգտում է ընդլայնել CBDC-ի կիրառման դեպքերի սահմանները, ԱՄՆ-ում ակտիվի կենսունակության շուրջ բանավեճերը շարունակվում են:

Մարտի 21-ին հանրապետական սենատոր Թեդ Քրուզը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից «ուղղակի սպառողի» համար CBDC թողարկելը՝ այն լրտեսական գործիք դառնալու մտավախության պատճառով:

Հիշեցնենք, որ Նիգերիան նույնպես արձանագրել է eNaira-ի տարածման աճ, քանի որ թղթային արժույթը բախվում է լուրջ սակավության: Նիգերիայում CBDC դրամապանակների ընդհանուր թիվը կազմում է 13 մլն՝ 2022թ․ հոկտեմբերի համեմատ աճելով ավելի քան 12 անգամ:

Մարտի դրությամբ 114 երկրներ, որոնք ներկայացնում են համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 95%-ը, ուսումնասիրում են CBDC-ները: ԱՄՆ-ում գործող վերլուծական կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի տվյալներով, 65 երկրներ արդեն կատարել են իրենց առաջին քայլը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share