Կրիպտո

Binance-ը տարածաշրջանային հաբ է բացել Վրաստանում

Binance կրիպտոարժույթների բորսան հայտարարել է Վրաստանում նոր բլոկչեյն հանգույցի բացման մասին։ Այն ներգրավելու է Web3 ոլորտի մասնագետների։

Ներկայում Վրաստանում Binance թիմը բաղկացած է 25 անդամից։ Տարածաշրջանային կենտրոնի գործարկումով մինչև 2023-ի վերջ բորսան ակնկալում է ստեղծել տասնյակ լրացուցիչ աշխատատեղեր։

Հիշեցնենք, որ փետրվարին Binance-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Վրաստանի Ինովացիոն և տեխնոլոգիական գործակալության հետ՝ բլոկչեյն նախաձեռնություններ իրականացնելու համար:

Համագործակցությունը ներառում է Binance Academy-ի և Binance Charity-ի տարբեր կրթական և բարեգործական նախաձեռնություններ, ինչպես նաև տեղական միջոցառումներ և հաքաթոններ BNB Chain-ից:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share