Բաժին. Կրիպտո

Մեծ յոթնյակը կօգնի զարգացող երկրներին գործարկել CBDC

Յոթնյակ երկրները ուղիներ են փնտրում՝ օգնելու զարգացող երկրներին գործարկել իրենց սեփական CBDC-ները: Այդ մասին գրում է Reuters-ը։

Ճապոնիայի ֆինանսների փոխնախարար Մասատո Կանդայի խոսքով, այս տարի կազմակերպության համար առաջնահերթություն կլինի CBDC-ի ներդրումը զարգացող երկրներում։

Այնուամենայնիվ, թվային ազգային արժույթների մշակումից առաջ անհրաժեշտ է վերացնել CBDC-ի ներդրման հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ապահովել տեխնոլոգիայի անհրաժեշտ թափանցիկությունն ու հուսալիությունը։

Բացի այդ, յոթնյակ երկրների ներկայացուցիչներ կքննարկեն կրիպտոարժույթների կարգավորման խստացումը և այն մարտահրավերները, որոնց բախվում է համաշխարհային հանրությունը՝ արագ զարգացող թվային տեխնոլոգիաների պատճառով: Կանդան ընդգծել է, որ անցյալ տարի կրիպտո-բորսաներից մեկի՝ FTX-ի սնանկացումը «լուրջ ահազանգ» էր քաղաքական գործիչների համար: Այժմ նրանք պետք է միասին աշխատեն՝ մշակելու կրիպտոարժույթների միջազգային կարգավորումը:

Մեծ յոթնյակի երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) չունեն միասնական դիրքորոշում իրենց սեփական CBDC-ների վերաբերյալ: Այժմ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի որոշել՝ արժե՞ թվային դոլար գործարկել, իսկ Կանադան որոշել է դադար վերցնել այս հարցում։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան առաջին քայլերն է անում թվային ֆունտի զարգացման ուղղությամբ։ Այժմ Անգլիայի բանկը թիմ է հավաքագրում՝ այն գործարկելու համար: Եվրոպան օրենսդրություն է ստեղծում թվային եվրոյի համար, իսկ Ճապոնիան արդեն պատրաստվում է սկսել թվային իենի փորձարկումը։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share