Բելառուսը մշակել և հաստատել է ազգային թվային արժույթի (CBDC) հայեցակարգը։ Այս մասին հայտարարել է Ազգային բանկի խորհրդի նախագահ Պավել Կալաուրը։ Նրա խոսքով՝ կարգավորիչը ներկայումս մշակում է փորձնական հարթակ։
«Մենք աշխատում ենք դեմո տարբերակի ստեղծման վրա, ինչպես նաև դիտարկում ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փորձը, որպեսզի դասեր քաղենք ուրիշների սխալներից»,- ասել է Կալաուրը:
Թվային բելառուսական ռուբլու թողարկման նպատակահարմարության մասին որոշումը կկայացվի մինչև 2023թ. վերջ։
Միաժամանակ նոր ֆինանսական գործիքի ներդրման համար կպահանջվեն փոփոխություններ քաղաքացիական, բանկային, հարկային օրենսգրքերում և բյուջետային օրենսդրություններում։
«Եթե որոշում հաստատվի, ապա պետք է իրականացվի փորձնական ծրագիր՝ համոզվելու, որ մոտեցումները գործում են։ Փորձարկում՝ մասնակիցների նեղ շրջանակով՝ բանկերի և անհատների»,- ասաց Ազգային բանկի խորհրդի նախագահը։
Նա հավելեց, որ տեխնոլոգիան մեծագույն հետաքրքրություն կառաջացնի միջսահմանային վճարումների մեջ։
Հիշեցնենք, որ մարտին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել կրիպտոարժույթների ոլորտում հարկային արտոնությունները մինչև 2025թ. հունվարի 1-ը երկարաձգելու մասին։
Փաստաթուղթը վերաբերում է Բարձր տեխնոլոգիական պարկի բնակիչներին, որոնց տարածքում 2018թ. ի վեր թույլատրվում է կրիպտոարժույթների և թոքենների շրջանառությունը շրջանակային ռեժիմով։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։