Բաժին. Կրիպտո

Ռոբերտ Կիյոսակին կանխատեսել է մինչև 100,000 դոլար բիթքոյնի աճ

«Rich Dad, Poor Dad» բեսթսելլերի հեղինակ և ձեռնարկատեր Ռոբերտ Կիյոսակին առաջին կրիպտոարժույթն անվանել է «համամարդկային փող» և պարզաբանել նրա հանդեպ իր վստահության և սիրո պատճառը:

«Տարիներ առաջ ես տեսնում էի, թե ինչպես է բիթքոյնը բարձրանում էր մինչև 20,000 դոլար, իսկ հետո զրոյականանում: Երբ մտածում է, թե բիթքոյն այլևս անցյալ է, այն բարձրացավ մինչև 6000 դոլար, ու միանգամից մեծ քանակով BTC գնեցի: Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ են սատարում բիթքոյնին, այլ ոչ Fed-ը կամ կառավարությունը»,- գրել է նա։

Ըստ Կիյոսակիի՝ թվային ոսկին իշխանությունների աջակցության կարիքը չունի, քանի որ այն «համամարդկային փող» է։

Ավելի վաղ ձեռներեցը կրկնել էր իր կանխատեսումը «պատմության մեջ ամենամեծ անկման» մասին և կանխատեսել էր, որ մինչև 2025թ. առաջին կրիպտոարժույթը կբարձրանա մինչև 500,000 դոլար:

2022թ. հոկտեմբերին Կիյոսակին կոչ արեց գնել բիթքոյն և այլ թվային ակտիվներ՝ Fed-ի տոկոսադրույքների աճի պայմաններում: Նոյեմբերին նա վերահաստատեց իր հանձնառությունը թվային ոսկու նկատմամբ՝ չնայած FTX-ի փլուզմանը:

Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարին նա բիթքոյնն ու թանկարժեք մետաղները անվանել էր անկայուն ժամանակներում լավագույն տարբերակները, սակայն նախազգուշացրել էր դրանց փոփոխականության մասին։

Share