Տեխասի սենատորները օրինագիծ են ներկայացրել նահանգում CBDC-ներն ամբողջությամբ արգելելու մասին:
Օրինագծում մանրամասն ներկայացվում է տեխնոլոգիայի թերությունները Միացյալ Նահանգների քաղաքացիների համար․ «Մանրածախ CBDC-ները թողարկվում են լայն հանրության համար՝ ստեղծելով ուղիղ կապ Դաշնային պահուստի և սպառողների միջև: Սա կարող է հանգեցնել մասնավոր ֆոնդերի և գործարքների նկատմամբ պետական վերահսկողության աննախադեպ մակարդակի»։
Տեխասի սենատոր Թեդ Քրուզը հավելել է, որ CBDC-ների ներդրումը «չափազանց վտանգավոր» է հասարակության համար: Նրա կարծիքով՝ տվյալ տեխնոլոգիան հսկայական վտանգ է ներկայացնում գաղտնիության առումով։
Քրուզն արդեն նմանատիպ օրինագիծ է ներկայացրել մարտին: Այնուհետև նշեց, որ իշխանությունները չպետք է ստեղծեն արտադրանք, որը «կարող է օգտագործվել դաշնային կառավարության կողմից որպես ֆինանսական վերահսկողության գործիք»։
Զուգահեռաբար, Ֆլորիդան արդեն ընդունել է CBDC-ներն արգելող օրենք:
Փաստաթուղթը ստորագրել է նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։ Նրա կարծիքով՝ օրենքը «կպաշտպանի Ֆլորիդայի բնակիչներին Բայդենի վարչակազմից, որը ցանկանում է CBDC-ի միջոցով ֆինանսական հատվածը վերածել զենքի»։
Երկու օրինագծերն էլ արգելում են թվային դոլարի օգտագործումը որպես վճարային գործիք դաշնային մակարդակում:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ Ռոբերտ Ֆրենսիս Քեննեդի-Կրտսերը նույնպես քննադատել է CBDC-ն՝ այն անվանելով «սոցիալական մոնիտորինգի և վերահսկողության ամենաբարձր մեխանիզմը»:
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։