Բաժին. Կրիպտո

ԱՄՆ 5 նահանգներ կարգելեն թվային դոլարը՝ հետևելով Ֆլորիդային

CBDC-ն արդեն երկար ժամանակ է, ինչ բուռն թեմա է կրիպտո արդյունաբերության մեջ: Վերջերս այս հարցում լուրջ փորձարկում են սկսել չինացիները, ովքեր սկսել են պաշտոնյաներին աշխատավարձ վճարել թվային յուանով։ Բայց ԱՄՆ-ում շատ քաղաքական գործիչներ CBDC-ն տեսնում են որպես սպառնալիք՝ ժողովրդավարության դեմ: Վերջերս Ֆլորիդան դարձավ առաջին նահանգը, որն արգելեց նման արժույթը (թվային դոլար) օրենսդրական մակարդակով։ Դա արվել է սենատոր Ռոն ԴեՍանտիսի պրոտեկտորատի շնորհիվ։

Այժմ Ֆլորիդայի օրինակին ցանկանում է հետևել ևս 6 նահանգ։ Դրանք են Հյուսիսային Կարոլինան, Լուիզիանան, Ալաբամա, Տեխասը և Հյուսիսային Դակոտան:

Հյուսիսային Կարոլինայում այս հարցի վերաբերյալ արդեն օրինագիծ է քննարկվել։ Հետաքրքիր է, որ սկզբում այն ​​կոչվում էր «Կրիպտոարժույթով վճարումներ արգելելու մասին օրենք»: Այնուամենայնիվ, «կրիպտոարժույթ» բառը ի վերջո հանվեց և փոխարինվեց «կենտրոնական բանկի թվային արժույթ» արտահայտությամբ: Մայիսի 3-ին կայացած քվեարկության ժամանակ Ներկայացուցիչների պալատի 118 անդամներ համաձայնել են ընդունել օրինագիծը:

Այժմ այն ​​պետք է հաստատվի Սենատի կողմից։ Այնուհետև CBDC-ի արգելքի նախագիծը հաստատման կներկայացվի նահանգապետ Ռոյ Կուպերին:

Լուիզիանան չի նախատեսում ամբողջությամբ արգելել թվային դոլարը, սակայն կքննարկի նման վճարումները սահմանափակելու տարբերակներ։ Բայց Ալաբաման այս հարցում ամենասկզբունքայինն է։ Նահանգը ոչ միայն պատրաստում է CBDC-ի ամբողջական արգելք, այլև Կոնգրեսին հորդորել է ընդհանրապես թվային դոլար չներդնել:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share