Բաժին. Կրիպտո

Google Trends-ը կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրության անկում է գրանցել

Կրիպտոարժույթները վերջերս ցածր հետաքրքրության են արժանանում Google-ի օգտատերերի շրջանում: Կրիպտո թեմաներով ռեկորդային պահանջարկ է գրանցվել 2021թ. ցլային շուկայի ընթացքում: Այս հետաքրքրությունը շարունակվեց մինչև 2022թ., բայց հաջորդեց արջի շուկան, և պահանջները սկսեցին նվազել:

2023թ. թուլացումը շարունակվեց։ Դրան չօգնեց նույնիսկ հունվարին BTC-ի և ETH-ի ուժեղ աճը:

Հետաքրքիր է, որ Google բրաուզերում կրիպտոարժույթի մասին տեղեկատվության որոնման մակարդակն իջել է այն մակարդակին, որը վերջին անգամ նկատվել է 2020թ.: Այն ժամանակ կրիպտո ակտիվները հսկայական ռալիի շեմին էին:

Հնարավոր է, որ կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը «գողացավ» արհեստական ​​բանականության շուրջ բարձրացված աղմուկը։ OpenAI և ChatGPT բառերով հարցումները կայուն աճ ունեն՝ հատկապես, երբ ընկերությունը ունի ընդհանուր օգտագործման անվճար հավելված:

Ուստի կարելի է ենթադրել, որ որոշ ներդրողների ուշադրությունը կրիպտոարժույթներից անցել է արհեստական ​​բանականության հետ առնչվող նախագծերին։

Երեկ OpenAI-ն հիմնադրամ է ստեղծել, որը կհովանավորի AI ստարտափներին։ Դրա համար նրանք հատկացրել են 175 մլն դոլար, մինչդեռ մասնավոր ներդրողները ավելի հավանական է ներդրումներ կատարել նեյրոնային ցանցերի հետ կապված թոքեններում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share