Կրիպտո

Ինդոնեզիան բացում է ազգային կրիպտոբորսա՝ շուկան ավելի արդյունավետ կարգավորելու նպատակով

Ինդոնեզիայում գործարկել են կրիպտոակտիվների ազգային բորսան, որի շնորհիվ կարգավորողները կկարողանան ավելի ամբողջական տեղեկատվություն հավաքել գործարքների մասին և պաշտպանել կրիպտոներդրողների շահերը։

Նախատեսված է, որ բորսայի, ինչպես նաև քլիրինգային կենտրոնի ստեղծումը պետք է բարելավի զարգացող հատվածի վերահսկումը: Bursa Komoditi Nusantara Corporation-ի վերահսկողության տակ գտնվող նոր բորսայի թրեյդերներն արդեն լիցենզավորված կրիպտո ընկերություններ կլինեն, ինչպիսիք են Tokocrypto Binance-ը և Indodax-ը:

Նախկինում Ինդոնեզիայի իշխանություններն արգելել են կրիպտոարժույթի օգտագործումը որպես վճարման միջոց, սակայն քաղաքացիներին թույլ են տվել գնել այն։ Համավարակի ժամանակ նման ներդրումների ժողովրդականությունը կտրուկ աճել է. հունիսին 17.5 միլիոն ինդոնեզացիներ արդեն ներդրումներ են արել թվային արժույթներում։ Կրիպտոարժույթով գործարքների ընդհանուր ծավալը Ինդոնեզիայում այս տարի հասել է 66.44 տրիլիոն ռուփիի (4.42 միլիարդ դոլար):

Share