Բաժին. Կրիպտո

Բլոկչեյնը մինչև 2030թ. 10 մլրդ դոլար կխնայի ֆինանսական հաստատությունների համար

Ֆինանսական հաստատությունները կարող են 10 մլրդ դոլար խնայել միջազգային գործարքներում՝ բլոկչեյնի վրա հիմնված արագ, հուսալի և թափանցիկ գործառնությունների միջոցով: Այս մասին ասվում է Ripple-ի և վճարումների արագացման խորհրդի ուսումնասիրության մեջ։

Հարցմանը մասնակցել են շուրջ 300 ֆինանսական մասնագետներ 45 երկրներից։ Նրանցից 97%-ը կարծում է, որ բլոկչեյնը վճռորոշ դեր կխաղա առաջիկա 3 տարիների ընթացքում վճարումների արագացման գործում:

Հարցվածների կեսից ավելիի կարծիքով՝ ձեռնարկատերերի մեծամասնությունը կսկսի թվային արժույթներն ընդունել որպես վճարման միջոց առաջիկա 3 տարիներին։

«Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս համաշխարհային վճարումների առաջատարների դժգոհությունը միջսահմանային վճարումների համար հնացած ռելսերի վերաբերյալ», – նշել է Ripple-ը:

Հուլիսին Mastercard-ի թվային տնօրեն Յորն Լամբերտը խոսեց բլոկչեյնի և ավանդական ֆինանսների համատեղման անհրաժեշտության մասին։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի բաշխված մատյան տեխնոլոգիայի զանգվածային ընդունմանը։

Մարտին ներդրումային Goldman Sachs բանկը արտոնագրային հայտ ներկայացրեց լուծման համար, որը ինտեգրում է բլոկչեյն տեխնոլոգիան միջբանկային հաշվարկային մեխանիզմում:

Հիշեցնենք, որ Միջազգային Հաշվարկների Բանկի հաշվարկներով՝ մինչև 2030թ․ 15 CBDC կհայտնվի ասպարեզում: Կազմակերպության հաշվետվության համաձայն՝ 2022թ․ կենտրոնական բանկերի 93%-ն աշխատում էր իրենց թվային արժույթների վրա։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share