Բաժին. Կրիպտո

​​Tether-ը վաստակել է 850 մլն դոլար զուտ շահույթ 2023թ. 2-րդ եռամսյակում

USDT սթեյբլքոյն թողարկող Tether Limited ընկերությունը 2023թ. ապրիլ-հունիսին գրանցել է 850 մլն դոլար զուտ շահույթ: Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1,48 մլրդ դոլար։ Փաստաթղթում նշված տվյալների հավաստիությունը հաստատել է BDO աուդիտորը: Ստացված շահույթը համալրեց ընկերության սեփական կապիտալը:

Հունիսի 30-ի դրությամբ ընկերության ակտիվները հասել են 86,5 մլրդ դոլարի, պարտավորությունները՝ 83,2 մլրդ դոլար, սեփական կապիտալը՝ 3,33 մլրդ դոլար (ակտիվների ~4%-ը)։ 3 ամիս առաջ վերջին ցուցանիշը 2,44 մլրդ դոլար էր։

«Ավելորդ պահուստները (սեփական կապիտալը) ընկերության սեփական շահույթներն են, որոնք չեն բաշխվում բաժնետերերին: Դրանք ծառայում են որպես հավելում բոլոր թողարկված թոքեննների 100% պահուստներին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Զեկույցի համաձայն՝ USDT գրավի 85%-ը կանխիկ և դրամական միջոցներով է: Ընկերությունը 72,5 մլրդ դոլար է ներդրել ԱՄՆ գանձապետական ​​արժեթղթերում։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share