Բաժին. Կրիպտո

Binance Meetup-ը Երևանում

Binance խոշորագույն կրիպտոբորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Binance համայնքի Meetup» առաջին միջոցառումը Հայաստանում կանցկացվի 2023 թվականի օգոստոսի 28-ին Երևանում։

Բոլոր օգտատերերը հրավիրվում են մասնակցելու Հայաստանում առաջին Binance համայնքի Meetup-ին։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա Binance-ի ներկայացուցիչների ելույթ, մրցանակների խաղարկություն, նվերներ և ոչ պաշտոնական միջավայրում շփում հանդիպման հյուրերի հետ:

Meetup-ը տեղի կունենա Երևանի Ամիրյան 1 հասցեում՝ Mariott հյուրանոցում, ժամը 16:00-ից մինչև 21:00-ն (AMT):

Միջոցառմանը մուտքն ազատ է:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախնական գրանցում!

Ուշադրություն, միջոցառմանը տեղերի քանակը սահմանափակ է։

Գրանցվելու համար. սեղմեք այստեղ

Share