Բաժին. Կրիպտո

Արդյո՞ք CBDC-ները վճռորոշ կդառնան միջսահմանային փոխանցումների համար

Միջսահմանային տրանսֆերտները, որոնց դեպքում մարդիկ գումար են ուղարկում ընկերներին և ընտանիքներին արտասահմանից, կարող են թվային արդիականացում ստանալ: Թվային դոլարի նախագիծ (DDP) կոչվող խումբն ավարտել է իր փորձնական նախաձեռնությունը, որի նպատակն էր պարզել, թե արդյոք CBDC-ները կարող են օգտագործվել այդ փոխանցումների դեպքում:

DDP-ն ցանկանում էր տեսնել, թե արդյոք դոլարի թվային տարբերակները (CBDC) կարող են օգտագործվել միջսահմանային փոխանցումներն ավելի արագ և անվտանգ դարձնելու համար: Իրենց փորձարկման շրջանակներում նրանք թվային դոլար ուղարկեցին ԱՄՆ-ից Ֆիլիպիններ՝ օգտագործելով Western Union-ը և BDO Unibank-ը:

Փորձը ցույց տվեց, որ նման թվային դոլարի օգտագործումը կարող է ավելի արդյունավետ դարձնել: Western Union-ի պես ծառայություններից հրաժարվելու փոխարեն այս թվային դոլարը կարող է օգնել արդիականացնել այս ընկերությունների աշխատանքը: Դա պայմանավորված է նրանով, որ թվային դոլարը կարող են ակնթարթորեն ուղարկվել հաղորդագրությունների հետ միասին՝ գործարքները դարձնելով ավելի հարթ և նվազեցնելով ռիսկերը:

DDP-ն նաև նշեց, որ թվային դոլարի օգտագործումը կարող է օգնել ավելի շատ մարդկանց մուտք գործել ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են թվային դրամապանակները: Վերջերս այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Western Union-ը և MoneyGram-ը, ավելի մեծ աճ են գրանցել իրենց թվային գործարքներում: Սա մի միտում է, որի դեպքում ավելի շատ մարդիկ են նախընտրում օգտագործել թվային ճանապարհներ՝ տարբեր երկրներում այլ անձանց գումար ուղարկելու համար:

Անցյալ տարվա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սահմաններից դուրս գումար ուղարկելու արժեքը դեռևս բավականին բարձր է՝ միջինում գործարքի 6,2%-ը: Շատ մարդիկ գումար են ուղարկում կարիքավոր ընտանիքին և ընկերներին, և նրանցից շատերն օգտագործում են բջջային դրամապանակներ՝ դա առցանց անելու համար:

Այս փորձի հաջողությունը և թվային միջսահմանային գործարքների նկատմամբ աճող հետաքրքրությունը հուշում են, որ կենտրոնական բանկերի կողմից թողարկված թվային արժույթները կարող են դեր խաղալ միջազգային մակարդակով փող ուղարկելու ճանապարհների արդիականացման մեջ, հատկապես՝ օգտագործելով թվային դրամապանակները:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share