Բաժին. Կրիպտո

Mastercard-ը գործարկում է CBDC նախաձեռնություն՝ Ripple-ի և ConsenSys-ի հետ համատեղ

Համաշխարհային վճարային Mastercard ընկերությունը գործարկել է CBDC Innovation Research Partner ծրագիրը բլոկչեյն արդյունաբերության ընկերությունների հետ, որոնց թվում են Ripple-ը, ConsenSys-ը և Fireblocks-ը:

Mastercard-ը նշել է, որ աշխարհի կենտրոնական բանկերի 93%-ը այս կամ այն ​​ձևով փորձարկում է թվային արժույթ, և 4 մանրածախ CBDC-ներ արդեն շրջանառության մեջ են: Այնուամենայնիվ, կարգավորող մարմինները պետք է հաշվի առնեն շատ հարցեր, ասել է ընկերության ավագ փոխնախագահ Ջես ՄակՈւոթերսը, որոնց թվում են՝

  • մասնավոր հատվածի դերը CBDC-ների թողարկման գործում,
  • անվտանգությունը և գաղտնիությունը,
  • համատեղելիությունը՝ ակտիվի կարողությունն աշխատելու առկա վճարային մեխանիզմների հետ:

Mastercard-ի գործընկերների առաջին փաթեթը ներառում է.

  • ֆինտեխ ընկերություն Ripple-ը,
  • բլոկչեյնի և Web3-ի ծրագրային ապահովման մշակող ConsenSys-ը,
  • բազմաբնույթ CBDC-ների և թոքենիզացված ակտիվների համար լուծումներ տրամադրող Fluency-ն,
  • թվային ինքնության տեխնոլոգիաների մատակարար Idemia-ն,
  • խորհրդատվական ընկերություն Consult Hyperion-ը․
  • կիբերանվտանգության խումբ Giesecke+Devrient-ը,
  • Fireblocks թվային ակտիվների հետ գործառնությունների հարթակը։

Ծրագրի վրա աշխատանքը հիմնված կլինի Fluency-ի՝ տարբեր CBDC-ների համատեղելիության լուծումների վրա, ինչպես նաև Consult Hyperion-ի համագործակցությունը կենտրոնական բանկերի հետ՝ նրանց ակտիվների նկատմամբ պահանջները սահմանելու և Ripple-ի կողմից Պալաուի ազգային սթեյբլքոյնի գործարկման վրա:

ՄակՈւոթերսի խոսքով, Mastercard-ի փոխկապակցված ծրագրի աշխատանքը կօգնի կենտրոնական բանկերին հասկանալ, թե ինչպես մշակել թվային արժույթ, որը նոր և արժեքավոր բան կտատնտեսությանը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

 

Share