Բաժին. Կրիպտո

Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է «մակնշել» CBDC թոքենները՝ ռուբլով թվային գործարքներին հետևելու համար

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ կարող է «մակնշել» ռուբլու թվային թոքենները, որը կօգնի իրեն հետևել CBDC գործարքներին: Ըստ Tass-ի՝ բանկը հայտարարել է, որ «դիտարկելու է առավելագույնս հետագծելի թոքեններ թողարկելու հնարավորությունը»: Բայց, ելույթ ունենալով ֆինանսական ֆորումում՝ բանկի փոխկառավարիչ Ալեքսեյ Զաբոտկինն ասաց, որ բանկը «ներկայումս» չի մշակում «մակնշված» քոյններ: Նա հավելել է, որ այդ հարցը կքննարկվի հետագա փորձնական փուլում։ Զաբոտկինը բացատրեց, որ ռուբլու թվային թոքենների «մակնշումը» թույլ կտա բանկին և այլ կողմերին «հետևել որոշակի նպատակների համար հատկացված միջոցների օգտագործմանը, օրինակ՝ պետական բյուջեների բաշխմանը»: Նա պնդում էր, որ գաղափարը «քննարկվել է CBDC-ի հայեցակարգի ստեղծման փուլում»։

Բանկն, ըստ երևույթին, տեղյակ է, որ հետագծելիության մասին խոսակցությունները ոչ բոլորին են գրավում, և կարող են թերահավատ ռուսների համար թվային ռուբլին դարձնել ոչ այդքան գրավիչ: Զաբոտկինը շտապեց ավելացնել. «Փողի օգտագործման սահմանափակումները նվազեցնում են դրա իրացվելիությունը։ Խոշոր սահմանափակումները, թե ինչի վրա քաղաքացիները կարող են ծախսել որոշակի միավոր գումար, այդ գումարն ավելի քիչ արժեքավոր է դարձնում այն գումարի համեմատ, որը նրանք կարող են ծախսել այն ամենի վրա, ինչ ցանկանում են»:

Interfax լրատվական գործակալությունը նշել է, որ բանկը ձգտում է «մակնշել» ռուբլու թվային թոքենները, որոնք օգտագործվում են որոշակի տեսակի սմարթ պայմանագրերում, և նշել է, որ բանկը քննարկում է CBDC սմարթ պայմանագրերի օգտագործումը 2021թ․-ից:

Լրատվական գործակալությունը, հղում անելով բանկի սպիտակ թղթին, գրել է. «Սմարթ պայմանագրերի օգտագործման տարբերակներից մեկը կարող է լինել թվային ռուբլու մակնշումը: Սա թույլ կտա թողարկողին սահմանել իրենց ծախսերի պայմանները։ Նման քոյններին կարելի է «հետևել» ռուսական ֆինանսական համակարգով իրենց անցումների ամբողջ շղթայով»:

Թվային ռուբլու փորձարկումը մեկնարկել է գրեթե 1 ամիս առաջ, որին մասնակցում են երկրի 11 քաղաքներ:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share