Բաժին. Կրիպտո

Վիտալիկ Բուտերին․ CBDC-ները հետ են ընկնում իրենց զարգացման տեմպից

Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ կենտրոնական բանկի թվային արժույթները (CBDC) այնքան էլ լավ չեն զարգանում, ինչպես ինքն էր ակնկալում:

«Ես ավելի շատ հույսեր ունեի CBDC ոլորտի առնչությամբ 5 տարի առաջ: Դա պայմանավորված է նրանով, որ կային շատ մարդիկ, ովքեր ցանկանում էին այն դարձնել բլոկչեյնին հարմար և ապահովել իրական թափանցիկություն և ստուգելիության երաշխիքներ, ինչպես նաև գաղտնիության որոշակի մակարդակ», – ասել է Բուտերինը:

Ethereum-ի համահիմնադիրը կարծում է, որ CBDC-ները կապահովեն ֆինանսական գործիքների օգտագործման հարմարավետությունը: Նա հավելել է, որ մարդիկ պետք է ունենան դրամապանակներ, որոնք իսկապես ապահով են:

«Ապակենտրոնացումը կարևոր է, քանի որ առանց դրա CBDC-ները կդառնան գոյություն ունեցող բանկային համակարգի ընդամենը մեկ այլ տարբերակ՝ միայն ավելի խիստ վերահսկողությամբ», – ավելացրել է Բուտերինը:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share