Տնտեսական

Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կիրիլ Խոմյակովը կղեկավարի աշխատանքները նաև Կենտրոնական Ասիայում

Կրիպտոարժույթի օրական փոխանակման և առևտրի ծավալով աշխարհում առաջին բորսան՝ Binance-ն ազդարարում է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (CEE) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Կիրիլ Խոմյակովը կղեկավարի աշխատանքները նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում ու Հայաստանում: Կ.Խոմյակովը կգլխավորի թիմերը նշված տարածաշրջանների շուկաներում՝ բարելավելու Binance-ի ապրանքների և ծառայությունների մատուցման որակը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելու ընկերության առաջընթացին, կրթական նախաձեռնություններին, զարգացնելու ֆիատ ալիքներն ու օպտիմալացնելու օգտատերերի փորձերը:

Բացի դրանից, Կ.Խոմյակովի առաջ խնդիր է դրված ամրապնդել Binance-ի արդյունաբերության առաջատարությունը, վերահսկել մարքեթինգային ռազմավարությունը և խթանել կառուցողական երկխոսությունը պետական և հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի շուկաներում:

«Կ.Խոմյակովը ցուցաբերել է բացառիկ առաջնորդություն՝ մշտապես դրսևորելով օգտատերերի վրա կենտրոնացած մտածելակերպ և անառարկելի ազնվություն: Այս բազմազան և իսկապես եզակի տարածաշրջանները կարևոր նշանակություն ունեն մեր ընկերության համար: Կիրիլը խորապես ճանաչում և ըմբռնում է տեղական այս շուկաները և անփոխարինելի դեր ունի մեր ընկերության աշխատանքների կազմակերպման գործում: Այս նշանակումը կապահովի Binance -ի ռեսուրսների արդյունավետ բաշխումը աշխարհի այս հատվածում՝ ամրապնդելու մեր դիրքերը», -ասել է Binance-ի տարածաշրջանային ղեկավար Ռիչարդ Թենգը՝ ընդգծելով, որ օգտատերերն են համարում ընկերության հիմնական առաջնահերթությունը: «Մենք կենտրոնացած ենք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղական ներկայություն ստեղծելու վրա: Այս կերպ մենք կարող ենք վստահություն ձևավորել և ստեղծել ապրանքներ, որոնք օգնում են մեր օգտատերերին ամեն օր: Անկասկած, սա նշանակում է մեր թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքը, մենք ձգտում ենք մեր օգտատերերի հետ ամուր համագործակցության, և վստահությունն այստեղ առանցքային դեր է խաղում»,- ընդգծել է նա՝ եզրափակելով, որ ուրախ է նպաստել կրիպտոարդյունաբերության ծավալների ընդլայմանը և այդ ջանքերն ավելի շատ տարածաշրջաններում զարգացնելու հնարավորությամբ:

Կիրիլ Խոմյակովը միացել է Binance-ին 2022-ին՝ ի սկզբանե ղեկավարելով ուկրաինական շուկան: Մեկ տարում նա կարողացել է արդյունավետ կերպով  զարգացնել շուկան, իրականացնել գլոբալ մարքեթինգային ռազմավարություններ՝ ամուր հարաբերություններ հաստատելով կառավարության և հասարակական հատվածի հետ: Հաշվի առնելով հաջողություններն ու ձեռք բերած արժեքավոր փորձը՝ 2022 թ. հունվարից նրա պատասխանատվությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրները։ Այժմ նա կուղղորդի Binance-ի զարգացումը  նաև Կենտրոնական Ասիայում, ընդհանուր առմամբ, պատասխանատվություն ստանձնելով 14 երկրներում: Մինչ Բինանս գալը, Կ.Խոմյակովը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բանկային, ֆինանսական և պետական  տարբեր կազմակերպություններում՝ նշված ոլորտներում ունենալով ավելի քան 15 տարվա փորձ: Հատկանշական է, որ մինչ Binance-ը նա աշխատել է որպես Ուկրաինայի ենթակառուցվածքային նախագծերի պետական գործակալության գործադիր տնօրեն և բլոկչեյն ծրագրային ապահովման մշակող ընկերության ղեկավար:

Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է մի շարք ֆինանսական ապրանքներով, ներառյալ թվային ակտիվների ամենամեծ փոխանակումը ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդկանց կողմից վստահված Binance-ը նախագծված է օգտատերերի համար փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների և առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և այլն: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com:

Share