Բաժին. Կրիպտո

ԱՄՀ. CBDC-ն կարող է փոխարինել կանխիկ գումարին

Կենտրոնական բանկերը պետք է գործեն բիզնեսի պես՝ CBDC-ի հետ կապված հարցերում: Վերջինս կարող է փոխարինել կանխիկ գումարին, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Հանրային հատվածը պետք է շարունակի նախապատրաստվել ազգային թվային արժույթների և դրա հետ կապված վճարային հարթակների ներդրմանը։ Պետությունները պետք է բաց լինեն CBDC-ի հնարավոր տեղակայման համար», – նշել է նա:

«Ազգային թվային արժույթները կարող են փոխարինել կանխիկ գումարը փոքր տնտեսություններում: Դրանք կարող են կայունություն ապահովել ավելի զարգացած տնտեսություններում: CBDC-ները կարող են բարելավել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը այն վայրերում, որտեղ քչերն ունեն բանկային հաշիվներ», – հայտարարել է Գեորգիևան:

Ըստ ԱՄՀ-ի ղեկավարի՝ երկրների 60%-ն ուսումնասիրում է ազգային թվային արժույթները։

Գեորգիևան Կենտրոնական բանկերի ղեկավարությանը կոչ է արել «մտածել ձեռնարկատիրոջ պես»։

«Հաղորդակցման ռազմավարություններն ու խթանները տարածման, ինտեգրման և ընդունման համար նույնքան կարևոր են, որքան ձևավորումը», – բացատրեց նա:

Հետազոտելու ամենակարևոր գործոններից մեկը, նրա խոսքով, CBDC-ի հնարավորությունն է՝ դյուրացնելու միջսահմանային վճարումները:

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն աշխատում է CDBC-ներով անդրսահմանային գործարքների հարթակի վրա։

Մայիսին կազմակերպությունը զեկույց է հրապարակել Աֆրիկայի առաջին CBDC-ի՝ Նիգերիայի eNaira-ի վերաբերյալ: Հաստատությունը դրական է գնահատել երկրի իշխանությունների կատարած աշխատանքը։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share