Բաժին. Կրիպտո

Հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը միացել է Fastex էկոհամակարգին՝ որպես Խորհրդի Անդամ

Հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը միացել է Fastex-ին՝ որպես Խորհրդի Անդամ։

«Ջորկաեֆը՝ շնորհիվ իր նվիրումի, հմտությունների և պրոֆեսիոնալ որակների, հիանալիորեն համապատասխանում է այս դերին։ Նա լեգենդար ֆուտբոլիստ է՝ հայտնի ամբողջ աշխարհին։ Համոզված եմ, որ նրա ներգրավվածությունը Fastex-ում կօգնի հասնել մեծ հաջողությունների»,- իր խոսքում նշեց Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Ջորկաեֆի դերը համաշխարհային ֆուտբոլում ահռելի է։ Նրա անցած ճանապարհը և մեծ սերը դեպի նորարարությունը հիանալիորեն կապվում են տեխնոլոիգիական աշխարհում Fastex-ի հեղափոխական հայացքների հետ։

«Մեծ պատիվ է միանալ Fastex էկոհամակարգին՝ որպես Խորհրդի անդամ։ Լիահույս եմ, որ միասին կնպաստենք Web3-ի զարգացմանը և համատեղ ուժերով կհասնենք նորանոր բարձունքների»,- իր խոսքում նշեց Ջորկաեֆը։

Ամեն ինչ դեռ առջևում է։

Share