Բաժին. Կրիպտո

Սինգապուրի Կենտրոնական բանկի ղեկավար. Մասնավոր կրիպտոարժույթները ձախողվել են

Հոնկոնգում կայացած միջոցառման ընթացքում քննարկման ժամանակ Սինգապուրի Կենտրոնական բանկի կառավարիչ տնօրենը բացահայտել է ապագա դրամավարկային համակարգի 3 հիմնական բաղադրիչները.

  • CBDC,
  • թոքենիզացված բանկային պարտավորություններ,
  • «լավ կարգավորվող» սթեյբլքոյններ:

Ըստ Մենոնի` մասնավոր թվային արժույթները լիովին ձախողել են փողի փորձությունը. «Ոչ ոք իր խնայողությունները չի պահում այդ ակտիվներում։ Մարդիկ գնում և վաճառում են դրանք՝ արագ գումար ստանալու համար»:

Նա նշել է, որ կարգավորիչները, ընդհակառակը, շարժվում են դեպի սթեյբլքոյնների համակարգ ստեղծելու՝ պետական ​​արժեթղթերով կամ ֆիատ արժույթներով, ինչը թույլ կտա օգտագործել փողի զանգվածը նեղ իմաստով:

«Առավելությունն այն է, որ դրանք թոքեններ են և կարող են օգտագործվել տարբեր նորարարական ծրագրերի համար», – ընդգծել է Մենոնը:

Իր հերթին՝ նրա զրուցակիցը Հնդկաստանի պահուստային բանկից կանխատեսել է CBDC-ի հաջողությունը։ Դա տեղի կունենա, եթե թվային ակտիվները ծածկեն օգտատերերի չբավարարված կարիքները՝ հիմնվելով առկա ենթակառուցվածքի վրա, ասել է հաստատության ղեկավարի տեղակալ Մ Ռաջեշվար Ռաոն։

Միաժամանակ ֆինանսիստը մատնանշեց մի շարք խնդիրներ. «Տվյալների գաղտնիությունը մտահոգիչ է: Կիբերանվտանգությունը և կայունությունը նույնպես շատ կարևոր խնդիրներ են, որոնց մենք պետք է անդրադառնանք, որպեսզի CBDC-ներին վստահեն այնպես, ինչպես ֆիզիկական փողին»:

Հիշեցնենք, որ հուլիսին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի Կենտրոնական բանկը թվային ռուփիի օգտագործման շուրջ բանակցություններ է վարում առնվազն 18 երկրների հետ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share