Բաժին. Կրիպտո

Robinhood-ն առևտրային հավելվածում ավելացրել է բիթքոինի ETF

Robinhood ներդրումային ընկերությունը 2024 թվականի հունվարի 11-ին  հայտարարել է ավելի վաղ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից հաստատված բիթքոինի 11 կետային ETF-ի ցուցարկման։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ բորսայական կրիպտոֆոնդերին հասանելիություն կստանան կենսաթոշակային և բրոքերային հաշիվներ ունեցող հաճախորդները։ Ներդրումային նոր պրոդուկտներն արդեն հայտնվել են Robinhood առեւտրային հավելվածում։

«Մենք գտնում ենք, որ կրիպտոարժույթներն ապագայի ֆինանսական հիմքն են, իսկ ETF-ի միջոցով առաջին կրիպտոարժույթին հասանելիության ընդլայնումը բարիք է ոլորտի համար»,- հայտարարել է Robinhood Crypto-ի գլխավոր տնօրեն Յոհան Քերբրաթը:

Ներդրումային ընկերության ղեկավարությունը SEC-ի կողմից ETF կետային բիթքոյների հաստատումը անվանել է «շրջադարձային» որոշում: Robinhood-ի գլխավոր տնօրեն Վլադ Տենևի խոսքով՝ բորսային կրիպտոֆոնդերի գործարկումը կնպաստի թվային ակտիվների ոլորտում ռիսկերի կառավարման արդյունավետ գործիքների ստեղծմանը:

Հատկանշական է, որ Vanguard ընկերությունը, ի տարբերություն ամերիկյան պլատֆորմի, մտադիր չէ կետային ETF բիթքոյները հասանելի դարձնել բրոքերային հաշիվներ ունեցողների համար: Ընկերության ներկայացուցիչներն այս ներդրումային արտադրանքներն անվանել են «չկարգավորվող և խիստ սպեկուլյատիվ»:

Share