Բաժին. Կրիպտո

Դոնալդ Թրամփ. Ես թույլ չեմ տա CBDC-ի թողարկումը

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Պորտսմուտում ունեցած ելույթում ասել է, որ եթե վերընտրվի, ապա թույլ չի տա Դաշնային պահուստային համակարգին գործարկել կենտրոնական բանկի թվային արժույթ (CBDC)։

Թրամփն ընդգծել է, որ CBDC-ի առաջացումը մեծացնում է դեբանկինգի ռիսկերը՝ հաճախորդին բանկային ծառայություններ մատուցելուց հրաժարվելը: Նա նաև կարծում է, որ պետական ​​կրիպտոարժույթները քաղաքական ճնշման հնարավորություն են ստեղծում կառավարության կողմից չսիրված մարդկանց վրա։

«Որպես ձեր նախագահ՝ ես երբեք թույլ չեմ տա կենտրոնական բանկի կողմից թվային արժույթի ստեղծում։ Նման արժույթը դաշնային կառավարությանը թույլ կտա բացարձակ վերահսկել ձեր փողը: Սա վտանգավոր սպառնալիք կլինի բոլորի ազատության համար, և ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա Ամերիկայում։ Մենք նաև նախատեսում ենք միջոցներ ներդնել, որպեսզի բանկերը և կարգավորող մարմինները չզրկեն ձեզ միջոցներից՝ ձեր իսկ քաղաքական հայացքների պատճառով: Սա չի լինի, քանի դեռ ես ձեր նախագահն եմ»,- ասել է միլիարդատերը։

Նշենք, որ այս պահին ԱՄՆ իշխանությունները հստակ որոշում չեն կայացրել թվային դոլարի զարգացման վերաբերյալ. գաղափարն ունի և՛ համախոհներ, և՛ հակառակորդներ կառավարությունում, Դաշնային պահուստային համակարգում և այլ գերատեսչություններում։

Անցյալ տարվա վերջին հաղորդվեց, որ Դոնալդ Թրամփը սկսել է վաճառել իր թվային ակտիվները:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share