Բաժին. Կրիպտո

Կիյոսակին կանխատեսել է ոսկու անկում և բիթքոյնի աճ

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելեր գրքի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին հրապարակել է գրառում, որում նշել է, որ վստահ չէ ոսկու ապագայի հարցում և ակնկալում է բիթքոյնի և արծաթի գների աճ։

Ըստ Bloomberg-ի՝ առաջին կրիպտոարժույթի աճի ֆոնին բորսայական ֆոնդերի (ETFs) կողմից բիթքոյնում զգալի ներդրումների պատճառով, ոսկու մեջ ներդրումներ կատարող միջոցները բախվել են միջոցների արտահոսքի: Ոսկու 14 առաջատար ETF-ները 2024թ․ սկզբից կորցրել են 2.4 մլրդ դոլար:

Bitcoin ETF-ների ներհոսքն ավելացել է 14 առևտրային օր անընդմեջ: SoSoValue-ի տվյալներով՝ փետրվարի 14-ին բիթքոյն ETF-ների ընդհանուր ներհոսքը կազմել է 339 մլն դոլար, 10 բիթքոյն ETF միջոցների ընդհանուր ներհոսքը գնահատվում է 4.23 մլրդ դոլար:

Փետրվարի սկզբին Kitko News-ին տված հարցազրույցում Ռոբերտ Կիյոսակին ասաց, որ Bitcoin ETF-ի գործարկման հետ միասին կենսաթոշակային ֆոնդերից փողերը լցվում են շուկա:

«Ես հետաքրքրությամբ էի հետևում միջոցների ներհոսքին դեպի Bitcoin ETF և մտածում էի, թե ուր է գնում այս շուկան: Ավելի երկարաժամկետ փող է մտնում խաղի մեջ. արդյոք սա չի՞ նշանակում, որ կրիպտոարժույթն ավելի կայուն է դառնում: ETF-ների գործարկումով կենսաթոշակային հիմնադրամներից մեծ գումարներ են լցվում շուկա: Սա հսկայական հոսք է, որը պետք է բարձրացնի կրիպտոարժույթների արժեքը»:

Կիյոսակին նաև նշել է, որ ինքը ներդրումներ չի կատարի Bitcoin ETF-ում, քանի որ չի վստահում որևէ ակտիվի, որը կարելի է «տպել»:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Կիյոսակին բազմիցս պնդել է, որ ֆինանսական շուկաները փլուզման վտանգի տակ են, և նշել, որ թանկարժեք մետաղները և բիթքոյնը միակ ակտիվներն են, որոնցում կարելի է միջոցներ խնայել: 2021թ․ Կիյոսակին 2 անգամ նախազգուշացրեց ներդրողներին պատմության մեջ ամենամեծ վթարի մասին և կոչ արեց ավելի շատ բիթքոյն, ոսկի և արծաթ գնել:

Անցյալ փետրվարին նա կանխատեսեց, որ մինչև 2025թ․ բիթքոյնը կբարձրանա մինչև 500,000 դոլար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

 

Share