Բաժին. Կրիպտո

Ի՞նչ է սքալփինգը

Ֆինանսական շուկաներում թրեյդերնեը կիրառում են տարբեր մեթոդներ՝ կարճաժամկետ գների փոփոխության արդյունքում շահույթ ստանալու համար։

Ամենահայտնի մեթոդներից մեկը սքալփինգն է, որտեղ թրեյդերները, կամ այսպես կոչված սքալփերները իրականցնում են թրեյդինգի մեծ ծավալներ՝ նպատակ ունենալով րորպեների կամ վայրկյանների ընթացքում ստանալ փոքր շահույթ։

Այս ռազմավարությունը պահանջում է արագ որոշումներ կայացնելու ունակություն, շուկայի միտումների վերաբերյալ խորը գիտելիքներ և գրագետ մոտեցում՝ կորուստները կրճատելու կամ բացառելու համար։

Սքալփերները կիրառում են տարբեր մեթոդներ․ որոշներն իրականացնում են թրեյդինգ՝ հիմք ընդունելով գնային փոփոխությունը և տեխնիկական հնարավորությունները, իսկ մնացածները կարող են օգտագործել ավտոմատացված համակարգեր՝ կատարելով թրեյդինգ բարձր արագության պայմաններում։ Շահույթը մեծացնելու համար նրանք կարող են ընտրել նաև հատուկ ժամանակ կամ շուկայական պայմաններ։

Սքալփինգի համար ռազմավարության ընտրությունը կախված է թրեյդերի նախասիրություններից, ռիսկերի չափից և ֆինանսական այլ գործիքներից։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share