Բաժին. Կրիպտո

Հազվագյուտ այլմոլորակային CryptoPunk-ը վաճառվել է 16 մլն դոլար արժողությամբ ETH-ով

Հազվագյուտ այլմոլորակային CryptoPunk NFT-ն վաճառվել է 4,500 ETH-ով՝ վաճառքի պահին 16,032,959 դոլար արժողությամբ: Սա NFT-ների վաճառքի պատմության մեջ երկրորդ ամենաբարձր վաճառքի գինն ունեցող NFT-ն է:

NFT-ն, որը կոչվում է CryptoPunk #3100, գնել է անանուն հայտատուն մարտի 4-ին 14:30 UTC-ի սահմաններում: Մի քանի օր սակարկությունից հետո գնորդը բարձրացրել է իր նախորդ հայտը՝ 4,250 ETH-ից (այն ժամանակ 14,78 մլն դոլար արժողությամբ) մինչև 4,500 ETH փակման գին:

CryptoPunk #3100-ը ընդհանուր քանակով 10000 և գլխի ժապավեն ունեցող 406 CryptoPunk-ից մեկն է: Ենթադրվում է, որ դրա ներկայիս արժեքը պայմանավորված է նրանով, որ այն ընդամենը 9 այլմոլորակային CryptoPunks-ից մեկն է:

Մինչ օրս CryptoPunk-ի համար ամենաբարձր հայտը տեղի է ունեցել 2022թ. փետրվարի 12-ին, երբ CryptoPunk #5822-ը (բանդանայով այլմոլորակայինը) վաճառվել է 8000 ETH-ով (այն ժամանակ արժեցել է 23,7 մլն դոլար):

Աճուրդում երբևէ գնված ամենաթանկ NFT-ն Մայք «Beeple» Winkelmann-ի «Everydays: The First 5000 Days» NFT-ն է, որ վաճառվել է 69,346,250 ԱՄՆ դոլարով 2020թ. մարտի 11-ին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share