Բաժին. Կրիպտո

JPMorgan. Ոսկու ներդրողները չեն անցնում բիթքոյնին

Ինստիտուցիոնալ ներդրողները և անհատներն այս տարի գնում են և՛ ոսկի, և՛ բիթքոյն՝ մեկը մյուս չփոխարինելով, ինչպես պնդում էին որոշ վերլուծաբաններ, հայտարարել է JPMorgan-ը (JPM) իր հետազոտական զեկույցում:

Ոսկու բորսայում վաճառվող հիմնադրամներից (ETFs) արտահոսքը և բիթքոյնի ETF-ի ներհոսքի աճը մեծացնում են այն հավանականությունը, որ ներդրողները թանկարժեք մետաղից անցնում են ներդրումներին կրիպտոարժույթներում:

Բանկում համաձայն չեն նման վարկածի հետ.«Մասնավոր ներդրողները և անհատները տարեցտարի ընդլայնել են և՛ ոսկին, և՛ բիթքոյնը, այլ ոչ թե առաջինից անցում կատարել երկրորդին», – գրում են վերլուծաբանները՝ Նիկոլաոս Պանիգիրցօղլուի գլխավորությամբ:

«Մանրածախ ներդրողներից բացի, սպեկուլյատիվ ինստիտուցիոնալ ներդրողները՝ ինչպիսիք են հեջ-ֆոնդերը, ինչպես նաև թրեյդերները՝ ինչպիսիք են CTA-ները, կարծես ուղղորդել են ռալլին՝ փետրվարից գնելով և՛ ոսկու, և՛ բիթքոյնի ֆյուչերսներ, գուցե ավելի մեծ, քան մանրածախ ներդրողները», – գրում են հեղինակները:

Բանկի վերլուծությունը ցույց է տալիս փետրվարից ի վեր կտրուկ դիրքի կուտակում՝ 7 մլրդ դոլար բիթքոյնի ֆյուչերսներում և 30 մլրդ դոլար ոսկու ֆյուչերսներում:

Բանկը նշում է, որ միջին վերադարձի ռիսկը բարձր է թվում, ինչը նշանակում է, որ երկու ակտիվներն էլ կարող են հետ վերադառնալ իրենց միջին մակարդակին:

Ծրագրային ապահովման մշակող MicroStrategy-ը (MSTR), որն ունի բիթքոյն գնելու կորպորատիվ ռազմավարություն, նույնպես իր դերն է ունեցել ռալիի ուժեղացման գործում, ասել է բանկը: Ընկերությունն այս տարի գնել է ավելի քան 1 մլրդ դոլար բիթքոյն՝ ավելացնելով 2023թ. վերջին եռամսյակում ձեռք բերված ավելի քան 1 մլրդ դոլարին, նշվում է զեկույցում։

«Մենք կարծում ենք, որ MicroStrategy-ի կողմից պարտքով ֆինանսավորվող բիթքոյնի գնումները լծակներ են ավելացնում ընթացիկ կրիպտո ռալլին և մեծացնում են ապագայում հնարավոր անկման դեպքում ավելի լուրջ դելվերիզացիայի ռիսկը», – ասվում է JPMorgan-ի զեկույցում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share