Բաժին. Կրիպտո

Forbes. 2024թ.-ի կրիպտոմիլիարդատերերի նոր վարկանիշը

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Բնականաբար, միլիարդատերերի 2024թ.-ի ցուցակում տեղ են զբաղեցրել կրիպտոմիլիարդատերեր։  Ցուցակում են Binance բորսայի հիմնադիր Չանգպեն Չժաոն, Coinbase-ի գործադիր տնօրեն Բրայան Արմսթրոնգը, Bitcoin մաքսիմալիստ Մայքլ Սեյլորը և այլք:

Binance-ի նախկին գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն (CZ) զբաղեցնում է առաջին տեղը: Ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 33 մլրդ դոլար, ինչը 3 անգամ ավելի է, քան 2023թ.-ին:

Forbes-ի զեկույցում նշվում է նաև, որ CZ-ի մասնաբաժինը Binance-ում կազմում է մոտ 90% և գնահատվում է 32.5 մլրդ դոլար:

Coinbase-ի գործադիր տնօրեն Բրայան Արմսթրոնգը զբաղեցնում է երկրորդ տեղը: Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 11.2 մլրդ դոլար (2.2 մլրդ դոլար 2023թ.): Հոդվածում նշվում է, որ Արմսթրոնգը ընկերության ամենամեծ անհատ բաժնետերն է՝ 18% բաժնեմասով։ Նրա խնայողությունների աճն ուղղակիորեն կապված է շուկայում ընկերության դիրքի հետ։ Coinbase-ի բաժնետոմսերը զգալիորեն աճել են 2023թ.-ին: 2024թ. այս դիրքը նույնպես նշանավորվեց գնանշումների ցատկով՝ չնայած որոշ փորձագետների բացասական կանխատեսումներին։

Tether-ի ֆինանսական տնօրեն Ջանկարլո Դևասինին երրորդ տեղում է: Պարբերականը նրա կարողությունը գնահատել է 9.2 մլրդ դոլար: Forbes-ի հոդվածում նշվում է նաև, որ Դևասինին համարվում է ֆիրմայի ամենամեծ անհատ ներդրողը՝ 47% բաժնետոմսով: Նրա հարստությունը, ըստ հրապարակման, մեծ մասամբ Tether-ի աճի արդյունքն է։ Ընկերության սթեյբլքոյն USDT-ն առաջատար դիրք է զբաղեցնում սեգմենտում, որի կապիտալիզացիան գերազանցել է 100 մլրդ դոլարը: Ավելին, միայն 2023թ. չորրորդ եռամսյակում Tether-ի զուտ շահույթը կազմել է 2,85 մլրդ դոլար:

Վարկանիշում ներառված են նաև հետևյալ մարդիկ.

  • MicroStrategy-ի հիմնադիր Մայքլ Սեյլորը՝ 4.4 մլրդ դոլար,
  • Tether-ի գործադիր տնօրեն Պաոլո Արդոինոն՝ 3.9 մլրդ դոլար,
  • Tether-ի նախկին գործադիր տնօրեն Ժան-Լուի վան դեր Վելդեն՝ 3.9 մլրդ դոլար,
  • Ripple-ի համահիմնադիր Քրիս Լարսենը՝ 3.2 մլրդ դոլար,
  • Coinbase-ի հիմնադիր Ֆրեդ Էրսամը՝ 3.2 մլրդ դոլար,
  • Bitcoin-ի վաղ ներդրող Մեթյու Ռոզակը՝ 3.1 մլրդ դոլար,
  • ձախողված Mt. Gox հիմնադիր և Ripple Labs-ի համահիմնադիր Ջեդ ՄաքՔեյլեբը` 2.9 մլրդ դոլար,
  • Gemini-ի հիմնադիրներ Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսները՝ յուրաքանչյուրը 2.7 մլրդ դոլար,
  • Galaxy Digital Holdings-ի ղեկավար Մայք Նովոգրացը՝ 2.5 մլրդ դոլար;
  • Tether-ի և Bitfinex-ի գլխավոր խորհրդական Ստյուարտ Հեգները՝ 2.5 մլրդ դոլար,
  • վենչուրային ներդրող և Bitcoin-ի վաղ ներդրողներից Թիմ Դրեյփերը՝ 2 մլրդ դոլար,
  • Alchemy-ի համահիմնադիրներ Նիխիլ Վիշվանաթանն ու Ջո Լաուն՝ 1.5-ական մլրդ դոլար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share