Կրիպտո

ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել կրիպտոարժույթի միջոցով պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարը

Միացյալ Նահանգները մտադիր է խստացնել իր պայքարը կրիպտոարժույթի միջոցով իր տնտեսական պատժամիջոցները շրջանցելու դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆինանսների փոխնախխարարը, որը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում լսումների ժամանակ նրա ելույթի մեկնարկից առաջ։

Մասնավորապես, նա դիմել է օրենսդիրներին՝ խնդրելով դիտարկել ԱՄՆ ֆինանսների նախարարության առաջարկները՝ գործող օրենսդրությունը պատժամիջոցներից խուսափելու և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում խստացնելու հարցում։ Այդ առաջարկները ներառում են «երկրորդային պատժամիջոցների գործիքի ներդրումը, որը թիրախավորում է թվային ակտիվների օտարերկրյա մատակարարներին, որոնք նպաստում են ապօրինի ֆինանսավորմանը»:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ գանձապետարանն արդեն իրավասու է արգելել թղթակցային հաշիվների և գործարքների բացումը օտարերկրյա կազմակերպությունների հետ, որոնք աշխատել են պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ, ինչը, նրա պնդմամբ, թույլ է տվել Միացյալ Նահանգներին դադարեցնել «ապօրինի ֆինանսական հոսքերը դեպի Ռուսաստան, Իրան և Հյուսիսային Կորեա»: Այնուամենայնիվ, փոխնախարարը նշել է նաև, որ արտասահմանյան կրիպտոարժույթների բորսաները չունեն թղթակցային հաշիվներ, ուստի ֆինանսների նախարարությանը նոր գործիքներ են անհրաժեշտ։

Բանախոսը պնդել է նաև, որ Ռուսաստանն ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար սկսել է օգտագործել կրիպտոարժույթ, որն ապահովված է ավանդական արժեքավոր ակտիվներով, ինչպիսիք են ոսկին, նավթը և այլն:

Share