Բաժին. Կրիպտո

Ripple-ը կթողարկի իր սեփական կայուն կրիպտոարժույթը

Ripple-ը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2024թ․ վերջը թողարկել իր սեփական կայուն կրիպտոարժույթը (սթեյբլքոյն), որը կապված է ԱՄՆ դոլարին:

«Այս քայլն ընդլայնում է Ripple-ի հնարավորությունները թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ DeFi միջավայրներում՝ դիվերսիֆիկացնելով օգտագործման դեպքերը և բարելավելով մեր վճարային ենթակառուցվածքը՝ ավանդական և ապակենտրոնացված ֆինանսների աշխարհներն ավելի մոտեցնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ մշակողների՝ նոր ակտիվը 100%-ով ապահովված կլինի դոլարային ավանդներով, ԱՄՆ պետական ​​գանձապետական ​​կարճաժամկետ պարտատոմսերով և այլ դրամական համարժեքներով: Այն կգործարկվի XRP Ledger և Ethereum ցանցերում:

«Սթեյբլքոյնները ծառայում են որպես DeFi-ի հիմնական մուտքի կետ: Հուսալի ձեռնարկության կարգի «սթեյբլքոյնի» ներդրումը XRP Ledger-ում կստեղծի ավելի շատ օգտագործման դեպքեր, իրացվելիություն և հնարավորություններ մշակողների և օգտատերերի համար», – ասում է ընկերությունը:

Ripple-ի գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգհաուսը նշել է ընկերության տարիների փորձը և նրա «կարգավորիչ ազդեցությունը» որպես գործոններ՝ «առաջարկելու լավագույն կրիպտո վճարումները»՝ օգտագործելով XRP-ն և վերջինիս սպասվող սթեյբլքոյնը:

Ընկերության տեխնիկական տնօրեն Դեյվիդ Շվարցը Cointelegraph-ին տված մեկնաբանությունում նշել է, որ դեռ պատասխան չունի այն հարցին, թե ինչպես է կոչվելու սթեյբլքոյն-ը և ինչ նշան է ստանալու․ «Առայժմ ստիպված ենք այն անվանել Ripple-ի սթեյբլքոյն»։

Նրա խոսքով՝ ներկայիս սթեյբլքոյն էկոհամակարգը այնքան բազմազան և հուսալի չէ, որքան կարող էր լինել: Նա սեգմենտի ներկայիս արժեքը գնահատեց 150 մլրդ դոլար և խոստովանեց, որ շուկայում «մեկ այլ խոշոր խաղացողի համար տեղ կա»:

Շվարցը հավելել է, որ նոր ակտիվը կմրցակցի USDT-ի և USDC-ի հետ, որոնք շուկայի սեգմենտի ներկայիս առաջատարներն են:

Circle-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, USDC-ի համաթողարկող Ջերեմի Ալլերը արձագանքել է լուրերին: Նա ողջունել է Ripple-ի նախաձեռնությունըը՝ այն անվանելով «վճռական քայլ»։

Circle-ի գլխավոր ռազմավարական տնօրեն Դանթե Դիսպարտեն նշել է, որ դոլարային սթեյբլքոյնին անցումը «ընդգծում է, թե ինչպես ԱՄՆ-ում հստակ կարգավորումը կարող է ստեղծել աճող շուկա ԱՄՆ-ում և արտահանման արտադրանք թվային դոլարների տեսքով ամբողջ աշխարհում»:

XRP-ի գինը արձագանքել է նորություններին՝ աճելով 2,1%-ով՝ ըստ CoinGecko-ի: Գրելու պահին ակտիվը վաճառվում է 0,59 դոլարի սահմաններում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share