Բաժին. Կրիպտո

Ավստրալիան դարձավ երրորդ երկիրը, որն ունի ավելի քան 1000 Bitcoin բանկոմատ

Ավստրալիայում կրիպտոարժույթի բանկոմատների թիվն ավելացել է՝ հասնելով 1,013 միավորի։ Coin ATM Radar ծառայության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ից (31,191) և Կանադայից (3,009) հետո այն երրորդ երկիրն է սարքերի նման քանակով։

ԱՄՆ-ն իր առաջին 1,000 կրիպտո բանկոմատները տեղակայեց 2017թ.-ի նոյեմբերին, իսկ Կանադան՝ 2021թ. հունվարին:

Bitcoin բանկոմատների տեղադրման տեմպերը վերսկսել են աճը 2023թ. հունիսին: Գրելու պահին ամբողջ աշխարհում սարքերի ընդհանուր թիվը կազմում է 37,665 միավոր։

Արտադրողների առումով առաջատարը General Bytes-ն է՝ 11,699 կրիպտո բանկոմատներով (31,1%)։ Հաջորդիվ գալիս են Genesis Coin-ը (9,718, 25,8%) և BitAccess-ը (8,052, 21,4%):

Bitcoin բանկոմատների առաջատար օպերատորը Bitcoin Depot-ն է. Ընկերությունը սպասարկում է 7,542 սարք կամ զբաղեցնում շուկայի մասնաբաժնի 20%-ը: Լավագույն եռյակում են նաև CoinFlip-ը (4874, 12,9%) և BitStop-ը (2565, 6,8%):

Հիշեցնենք, որ 2023թ. աշխարհում տեղադրված կրիպտո բանկոմատների թիվը նվազել է մոտավորապես 11,4%-ով՝ 37,830-ից հասնելով 33,484 միավորի։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share