Բաժին. Կրիպտո

Ոսկին և բիթքոյնը տարբեր դերեր են խաղում ինստիտուցիոնալ պորտֆելներում

eToro-ի վերլուծաբան Ջոշ Գիլբերտը համոզված է, որ խոշոր ներդրողները դժվար թե առաջին կրիպտոարժույթը դիտարկեն որպես ոսկուն այլընտրանք: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

«Այս երկու գործիքները ներդրումային պորտֆելներում նույն դերը չեն խաղում»,-նշեց մասնագետը: Լրատվական գործակալությունը մատնանշում է, որ ոսկու և բիթքոյնի միջև հարաբերակցությունը հուլիսին բացասական է դարձել:

Գիլբերտը կարծում է, որ կրիպտոարժույթները հատկապես խոցելի են պոտենցիալ տնտեսական ռիսկերի նկատմամբ, ինչպիսին է Դաշնային պահուստային համակարգի երկարատև սահմանափակող քաղաքականության պատճառով հնարավոր ռեցեսիան:

Mad Money-ի հաղորդավար Ջիմ Կրամերը նշել է, որ վերջին «ուղղումների» ֆոնին ոսկին «շատ ավելի լավ է պահպանվել, քան կրիպտոարժույթը»: Galaxy Research-ի հետազոտության ղեկավարը համոզված է, որ շատ ներդրողներ բիթքոյնը դիտարկում են որպես «թվային ոսկի՝ վենչուրային խաղադրույք իրենց ապագայի վրա»: Չնայած վերջին օրերի մոտ 14% անկմանը, տարեսկզբից ի վեր առաջին կրիպտոարժույթն աճել է 27%-ով: Նույն ժամանակահատվածում ոսկին թանկացել է մոտ 16%-ով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share