Բաժին. Կրիպտո

Մայքլ Սեյլորը հայտնել է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ բիթքոյնների տիրապետման մասին

MicroStrategy-ի հիմնադիր Մայքլ Սեյլորը Bloomberg-ին ասել է, որ իրեն է պատկանում  ավելի քան 1 միլիարդ դոլարի առաջին կրիպտոարժույթ:

«Մոտ չորս տարի առաջ ես տեղադրեցի թվիթ 17,732 BTC-ի սեփականության մասին: Այդ ժամանակից ի վեր ես ոչ մի բիթքոյն չեմ վաճառել, այլ միայն շարունակում եմ գնել»,-ասել է նա։

2020 թվականի հոկտեմբերին Սեյլորը իսկապես հայտնեց, որ ունի 17,732 BTC, որը ձեռք է բերել 9,882 դոլար միջին գնով: 2021 թվականի դեկտեմբերին նա հաստատել է բիթքոյնի նույն գումարի տիրապետման մասին տեղեկությունը։

2024 թվականի օգոստոսին Bloomberg-ի լրագրողի այն հարցին, թե որքան բիթքոյն ունի Սեյլորն այսօր իր տրամադրության տակ, նա հակիրճ պատասխանեց. «Առնվազն նույնքան»: Այսպիսով, MicroStrategy-ի հիմնադիրը հրաժարվել է ավելի ստույգ գումարի մասին հայտնել։

Նա նաև թվային ոսկին անվանել է «ԱՄՆ Գերագույն սեփականություն»՝ վերջին քաղաքական իրադարձություններից ելնոլով: Սեյլորը նշել է, սենատոր Սինթիա Լումմիսի առաջարկը՝ երկրի համար բիթքոյն պահուստ ստեղծելու մասին: Բացի այդ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջին կրիպտոարժույթը տեսավ որպես ԱՄՆ-ի պետական պարտքի խնդրի լուծում։

Հիշեցնենք, որ հուլիսին Սեյլորը կանխատեսել էր, որ մինչև 2045 թվականը բիթքոյնը կաճի մինչև 13 միլիոն դոլար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share