ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ունի մինչև 5 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթներ և վաստակել է ավելի քան 7 միլիոն դոլար NFT-ներում կատարված ներդրումներից։
Համաձայն Վաշինգտոնում Citizens for Responsibility and Ethics (CREW) շահույթ չհետապնդող կազմակերպության հրապարակած փաստաթղթի, քաղաքական գործիչը 1-3 միլիոն դոլար արժողությամբ Ethereum-ի վրա հիմնված կրիպտո ակտիվներ ունի:
Նախագահի հանրապետական թեկնածուն նաև հայտնել է, որ ստացել է 7․16 միլիոն դոլարի եկամուտ իր սեփական չփոխարինվող թոքենների երեք հավաքածուներից:
Խոսքը MugShot շարքի մասին է՝ բանտից նրա լուսանկարով և Trump Digital Trading Cards-ի երկու թողարկումների։ Առաջինը թողարկվել է 2022 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ չորս ամիս անց։
2024 թվականի հունիսին Թրամփը ակնարկել է չորրորդ հավաքածուի թողարկման մասին՝ վկայակոչելով «համայնքի ցանկությունը»։ Օգոստոսի 1-ին քաղաքական գործիչը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ NFT սպորտային կոշիկներ՝ բիթքոյնի լոգոտիպով։
Քաղաքական գործչի ակտիվները կրիպտոարժույթներով գնահատվում է 3․62 մլն դոլար։
Դեռևս 2021 թվականին Թրամփն ասաց, որ բիթքոյնը «խարդախության տեսք ունի» և թվային ակտիվներում ներդրումներն անվանեց «պոտենցիալ սպասվող աղետ»: Սակայն ներկա ընտրական շրջափուլում քաղաքական գործչի կարծիքը փոխվել է։ Նա բազմիցս խոստացել է աջակցել և պաշտպանել մայնինգի ոլորտը, ինչպես նաև հալտնել է, որ ընդունում է կրիպտոարժույթներով նվիրատվություններ նախընտրական արշավի համար:
Հիշեցնենք, որ հուլիսին Թրամփը ելույթ է ունեցել Նեշվիլում անցկացվող Bitcoin 2024 ամենամյա համաժողովում, որի ընթացքում նա հավաքել է ավելի քան 20 միլիոն դոլար նվիրատվություն:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: