The Open Network (TON) նախագծի կրիպտոարժույթի սեփականատերերի թիվը դեկտեմբերի 20-ին կգերազանցի Ethereum-ի համապատասխան ցուցանիշը, իր կարծիքն է հայտնել maartunn մականունով ներդրողը:
«Ներկայումս կան 137 միլիոն ETH սեփականատեր, մինչդեռ TON-ը հասել է 112 միլիոնի, վերջին ամսվա ընթացքում TON-ի «հետևորդների» թիվն ավելացել է օրական 500,000-ով, եթե միտումը շարունակվի, դա կարող է մինչև տարեվերջ գերազանցել Ethereum-ի սեփականատերերի թիվը»,- մեկնաբանել է մասնագետը։
Սակայն maartunn-ը չի բացառում, որ TON-ի սեփականատերի թվի աճի տեմպերը կարող են որոշակիորեն դանդաղել։ Այս դեպքում վերը նշված իրադարձությունը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի սկզբին։
Փորձագետը նաև նշեց, որ ETH կրողների թիվը նույնպես աճում է, բայց հազիվ նկատելի տեմպերով, սակայն «կարող է ազդել կանխատեսման ամսաթվերի վրա»:
TON-ը գտնվում է CoinGecko վարկանիշի 11-րդ հերիզոնականում՝ 12․7 միլիարդ դոլար կապիտալիզացիայի ցուցանիշով, Ethereum-ը երկրորդն է՝ 315․7 միլիարդ դոլար ցուցանիշով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին TON բլոկչեյնը հատեց 1 միլիարդ գործարքների շեմը։
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: