Բաժին. Կրիպտո

Ռուսաստանի որոշ շրջաններում շուտով կարգելվի մայնինգը

Ռուսաստանի Դաշնության որոշ շրջաններում պետական ​​մակարդակով շուտով կարգելվի մայնինգը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարության ղեկավարի տեղակալ Եվգենի Գրաբչակը։

«Եթե մենք ասում ենք, որ թվայնացման նախադրյալը մայնինգն է, ապա մայնինգը մոտ ապագայում որոշ տարածաշրջաններում արդեն պետական մակարդակով կարգելվի: Ցանկացած տեսակի», – ասել է նա RBK Tech ֆորումում:

Գրաբչակը բացատրել է, որ դա պայմանավորված է մարզերում էլեկտրաէներգիայի պակասով։ «Օրինակ, մենք արդեն ունենք դեֆիցիտային տարածքներ՝ դա Հեռավոր Արևելքն է, դա Սիբիրի հարավ-արևմուտքն է, դա հարավն է, այնտեղ մենք չենք կարող որևէ մեկին մեծ հզորություններ տրամադրել մինչև 2030 թվականը», – ասաց նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք, որը կարգավորում է թվային արժույթի շրջանառությունը, որն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից։ Օրենքը Ռուսաստանի կառավարությանը իրավունք է տալիս արգելել թվային արժույթի մայնինգը կոնկրետ շրջաններում կամ դրանց առանձին տարածքներում, ինչպես նաև որոշել նման սահմանափակումների ներդրման կարգն ու դեպքերը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

Share