Բաժին. Տնտեսական

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

Արարատյան դաշտավայրում արդեն սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Տարին նպաստավոր է հացահատիկային մշակաբույսերի համար, քանի որ այն ավելի խոնավ է: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ Այս տարի  հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմում են 173-175 հարազ հեկտար: Նախորդ տարի այն կազմել է 172 հազար 500 հեկտար:

Հանրապետության տարբեր մարզերում գարնանային ցրտահարությունները, հորդառատ անձրեւները, կարկուտը, հեղեղները տարբեր վնասներ են պատճառել գյուղատնտեսությանը: Ս. Գալստյանը կոնկրետ թվեր չնշեց, սակայն ասաց, որ  ամենամեծ հարվածն այս տարի արձանագրվել է Շիրակի մարզի որոշ համայնքներում, որտեղ կարկուտը մի շարք վնասներ է պատճառել: «Նման վիճակ է արձանագրվել Լոռիում, Արարատի մարզի 2-3 համայնքներում եւ Արմավիրի մարզի որոշ համայքներում: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատճառված վնասները` հեկտարի առումով, ավելի քիչ են, սակայն շատ են եղել կարկտաբեր օրերը, եւ պատճառած վնասները անցած տարվա համեմատ շատ ցածր են:

Share