Բաժին. Տնտեսական

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ- ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Այս տարվա առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանի իրականացրած թռիչք-վայրէջքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 282-ով` կազմելով 3 742: Օդնակավայանի ընդհանուր ուղեւորափոխադրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 25 592-ով եւ կազմել 583 582: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, այս տարի օդանավակայանով հանրապետություն ժամանել է 274 329, մեկնել է 309 253 ուղեւոր:

Նույն ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 1 267 տոննա, ներմուծվել է 2 237 տոննա բեռ:

Share