Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 3.24 ՄԻԼԻՈՆ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համարձայն 2009թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 3.2407 միլիոն բնակիչ: Որոնցից քաղաքներում ապրում են 2.0759 միլիոն բնակիչ, իսկ գյուղերում` 1.1648 միլիոն:

Երևան քաղաքում բնակվում են 1.1134 միլիոն բնակիչ:

Բնակչության թվով մարզերից առաջինն է Արմավիրի մարզը` 283.2 հազար բնակիչ, երկրորդն է Լոռու մարզը` 281.3 բնակիչ: Առաջին եռյակը եզրափակում է Շիրակի մարզը` 281 հազար բնակիչ: Չորրորդ տեղում է Կոտայքի մարզը` 279.4 հազար բնակիչ: Արարատի մարզը 277.9 հազար բնակչով հինգերորդն է: 6-րդը Գեղարքունիքի մարզն է` 240.7 հազար բնակիչ: 7-րդը Սյունիքի մարզն է` 152.8 հազար բնակիչ: 8-րդը` Արագածոտնի մարզ` 141.2 հազար բնակիչ: 9-րդը Տավուշի մարզ` 134 հազար բնակիչ, իսկ 10-րդ տեղում է Վայոց ձորի մարզը` 55 հազար բնակիչ:

Գյուղական բնակչության քանակով ամենամեծ մարզը Արարատի մարզն է` 196.1 հազար բնակիչ, իսկ քաղաքային բնակչության քանակով առաջինը Շիրակի մարզն է` 169.5 հազար բնակիչ (իհարկե Գյումրի քաղաքի շնորհիվ):

Բնակչության քանակով հանրապետության առաջին 10 քաղաքներն են. Երևան 1 113 400, Գյումրի` 146 200, Վանաձոր` 104 800, Վաղարշապատ`57 400,  Հրազդան` 53 000, Աբովյան` 46 100, Կապան` 45 500, Արմավիր` 33 600, Գավառ` 25 700, Արտաշատ 25 300:

Երևանի համայնքները ըստ բնակչության թվի. Նոր-Նորք` 145 800, Շենգավիթ` 145 100, Մալաթիա-Սեբաստիա` 141 300, Արաբկիր` 130 900, Կենտրոն` 130 100, Էրեբունի` 120 900,Աջափնյակ` 107 700, Քանաքեռ-Զեյթուն` 78 900, Ավան` 50 900, Դավիթաշեն` 40 900, Նորք-Մարաշ` 11 300, Նուբարաշեն` 9 600:

Share