Բաժին. Տնտեսական

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԵՎ ԽՈՐՎԱԹՐԱՅԻ ՀԵՏ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄ ԿԲԱՑԱՌՎԻ

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ընթացքում ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը  ներկայացրել է երկու` 2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության  կառավարության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան ու արձանագրությունը և 2009 թվականի մայիսի 22-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Այսօրինակ համաձայնագրեր Հայաստանը ստորագրել է բազմաթիվ այլ երկրների հետ: Նպատակը  կրկնակի հարկումը բացառելն ու  կանխատեսելի ու կայուն հարկային դաշտ ստեղծելն է` դրանով իսկ նպաստելով մրցակցային շահավետ պայմանների ստեղծմանը և ներդրումների ավելացմանը:

Share