Բաժին. Տնտեսական

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԵԿ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերով, 24-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով` 2009թ.-ի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով հայտարարվել է «Շնորհակալություն»`
 
   1. Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության համալիր և տեսչական ստուգումների բաժնի պետ` Ջուլիետա Մարգարյանին
   2. Մյասնիկյանի հարկային տեսչության գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ` Անդրանիկ Հովհաննիսյանին
   3. Սպանդարյանի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման բաժնի ավագ հարկային տեսուչ` Արմինե Նալբանդյանին
   4. Գավառի տարածքային հարկային տեսչության հարկային ստուգումների բաժնի պետ` Սաշա Մելոյանին
   5. Գյումրիի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ` Էդիկ Գսպոյանին

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով,  հայտարարվել է «Շնորհակալություն»`
 
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության`

1. Շիրակի տարածաշրջանային բաժնի պետ` Արմեն Ապրեսյանին
2. Սյունիքի բաժնի մաքսային տեսուչ` Ասատուր Սահակյանին
 
Մաքսային համակարգում բացառիկ ծառայություններ մատուցելու համար Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավորքարտուղար Կունիո Միկուրիայի կողմից հավաստագրեր են հանձնվել`

   1. Մաքսային ընթացակարգերի բաժնի պետ` Գագիկ Քառյանին
   2. «Զվարթնոց» մաքսատան պետի տեղակալ, ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ` Արմեն Պողոսյանին
   3. Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժնի պետ` Խաչիկ Բադալյանին
   4. Մաքսային վիճակագրության,  վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ` Վարդան Մաթևոսյանին

Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով` 2009թ.-ի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար, հուշանվերով` ձեռքի ժամացույցով, պարգևատրվել են`
 
1. Արաբկիր 1 հարկային տեսչության պետ` Արթուր Հարությունյանը
2. Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության պետ` Մանյա Ներսիսյանը
3. Մյասնիկյանի հարկային տեսչության պետ` Աշոտ Արզումանյանը
4. Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության հարկային հսկողության  համակարգման և կազմակերպման բաժնի պետ` Հասմիկ Թորոսյանը
5. Մաշտոցի հարկային տեսչության պետ` Վարդգես Խալաթյանը
6. Հարկ վճարողների սպասարկման և հարկման  ընթացակարգերի վարչության անուղղակի հարկերի ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ` Արմինե Առաքելյանը
7. Սպանդարյանի հարկային տեսչության պետ` Արտակ Ղուկասյանը
8. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Նելլի Մանուչարյանը
9. Գյումրիի տարածքային հարկային տեսչության պետ` Ռաֆիկ Մաշադյանը
10. Մյասնիկյանի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ` Լաուրա Եղիազարյանը
11. Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության  վերահսկողության և գանձումների առաջին բաժնի գլխավոր հարկային տեսուչ` Վարուժան Օհանջանյանը

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով` Մաքսային ծառայությունում տասը տարուց ավելի բարեխիղճ ծառայության, ինչպես նաև բարձր ցուցանիշներ ապահովելու համար, «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշանով են պարգևատրվել են հետևյալ մաքսային ծառայողները`

1. Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ`  Գառնիկ Հայկի Միրզոյանը
2. Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ` Կարեն Հրանտի Բեգլարյանը
 
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով համակարգի ավելի քան 70 աշխատակցի շնորհվել են մաքսային և հարկային ծառայությունների հատուկ կոչումներ, իսկ մի շարք աշխատակիցներ խրախուսվել  են  դրամական պարգևով:

Share