Բաժին. Տնտեսական

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՆԵՆԳ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

ՀՀ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցները Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ուղևոր, ՀՀ քաղաքացի Գագիկ Պողոսյանի ուղեբեռում հայտնաբերել են 3 կգ-ից ավելի ժամացույց, շղթաներ և մեխանիզմներ:

Գ.Պողոսյանը փորձել է ապրանքը ՀՀտարածք տեղափոխել` թաքցնելով այն մաքսային հսկողությունից և ընտրելով մաքսային հսկողության «Կանաչ ուղին»:

Վարչական վարույթով նշանակվել էր ապրանքագիտական փորձաքննություն: Պարզվել է, որ մաքսանենգ ապրանքի մի մասը ոսկի է, որի ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը:

Share