Բաժին. Տնտեսական

«ԴԻՋԻՏԵՔ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ»

2009թ. դեկտեմբերի 21-25 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ իրականացրեց «ԴիջիՏեք անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառի առաջին /պիլոտային/ փուլը, որի շրջանակներում մասնակից ընկերությունները շրջեցին Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքներում /Չարենցավան – Հրազդան – Սևան – Դիլիջան – Իջևան ուղղությամբ/` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր:

Այժմ` մարտ ամսին, ԻՏՁՄ վերսկսում է ցուցահանդես-տոնավաճառը: Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ մարզային համայնքներում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների /ՏՀՏ/ զարգացմանը և կիրառման ընդլայնմանը, ՏՀՏ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառման աշխարհագրության ընդլայնմանը և ՏՀՏ կրթության զարգացմանը:

«DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանդես-տոնավաճառի այս փուլը տեղի կունենա մարտի 3-7-ը Աշտարակ(1օր)-Ապարան(1օր)-Սպիտակ(1օր)-Վանաձոր(2օր) ուղղությամբ:  Նախատեսում է ունենալ շուրջ 15 մասնակից` հայաստանյան ՏՀՏ ընկերություններից: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի ռոբոտների ցուցադրական ելույթ, ինչպես նաև կանցկացվեն սեմինարներ և դասընթացներ` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և բիզնեսի կազմակերպմանը և ՏՏ օգտագործմանը առօրյա բիզնեսում:

Նախատեսվում է նաև միջոցառումը կազմակերպել հետևյալ ուղղություններով`  

1.    մարտի 24-28   Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ամասյա,  Աշոցք:  

2.    ապրիլի 12-16  Թալին, Արթիկ, Մարալիկ, Գյումրի:

3.    մայիսի 6-9        Ստեփանակերտ, Շուշի:

4.    մայիսի 17-21   Արտաշատ, Արարատ, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ:

5.    հունիսի 1-5     Սիսիան, Գորիս, Ղափան, Քաջարան, Մեղրի:

6.    հուլիսի 1-5     Գավառ, Վարդենիս, Մարտունի, Կարմիր, Սևան:

Share