Բաժին. Տնտեսական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԶԲԱՂՎԵԼ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ

Այսօր տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ընթացքում հաջորդ որոշմամբ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վերահսկողության անցկացման եւ պարգեւավճարների կարգը հաստատելու որոշման մեջ։ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ ասել է, որ բոնուսների վճարման ժամանակ գոյացող հերթերը առաջացրել էին բնակչության դժգոհությունը, ՊԵԿ-ը ստիպված էր զբաղվել իրեն ոչ բնորոշ գործառույթով։ Այդ ծառայությունները այժմ կարող են մատուցել ոչ միայն առեւտրային բանկերն ու Հայփոստը, այլեւ վճարահաշվային գործունեություն մատուցելու արտոնագիր ունեցող այլ կազմակերպություններ։ Այսպիսով, ստեղծվում է մրցակցային դաշտ, եւ կառավարությունը հնարավորություն կունենա տվյալ ծառայությունների համար գտնել ավելի նպաստավոր գործընկերներ։

Share